Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Նովակը կիսաեզրափակչում է

Նովակը կիսաեզրափակչում է
05.09.2014 | 17:33

US Open-ի կիսաեզրափակչում Նովակ Ջոկովիչը կհանդիպի ճապոնացի Կեմ Նիսիկորիի հետ: Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ հանրահայտ սերբը շոտլանդացի Էնդի Մարեյի դիմադրությունը կարողացավ կոտրել հինգ սեթում` վրեժ լուծելով երկու տարի առաջ այստեղ եզրափակչում կրած պարտության դիմաց: Տեղեկացնենք, որ ճապոնացու մրցակիցն էլ անհայտ մեկը չէր: Համենայն դեպս, կիսաեզրափակչում Վավրինկայի մասնակցությունն ավելի էր սպասվում, քան Նիսիկորիինը:
Իր հերթին նվաճում գրանցեց Եկատերինա Մակարովան: Կոտրելով Վիկտորյա Ազարենկայի դիմադրությունը` իր մարզական կարիերայում նա առաջին անգամ հայտնվեց Մեծ սաղավարտի կիսաեզրափակչում: Ռուս թենիսիստուհու մրցակիցն է լինելու հանրահայտ Սերենա ՈՒիլյամսը: Սերենան հեշտությամբ անցավ իտալուհի Ֆլավիա Պենետայի արգելքը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

ի նորագույն պատմության ամենավառ գորշությունը' title='ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը' width='220' height='163' />
ՈՒկրաինայի նորագույն պատմության ամենավառ գորշությունը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

«Թավշյա» հարաբերություններ
«Թավշյա» հարաբերություններ